


Արմինֆո. (INTERFAX). ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր աջակցությունը Սենատի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագծին, սակայն հույս է հայտնել, որ դրա կիրառումը անհրաժեշտ չի լինի։
«Ես աջակցում եմ դրան։ Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի այն կիրառել», - ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
Հինգշաբթի երեկոյան ավելի վաղ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը (ով Ռուսաստանում համարվում է ահաբեկիչ և ծայրահեղական) X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թրամփը կանաչ լույս է վառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու իր օրինագծին։
«Նախագահ Թրամփի հետ մի շարք հարցերի շուրջ այսօր շատ արդյունավետ հանդիպումից հետո նա կանաչ լույս է վառել Ռուսաստանի դեմ երկկուսակցական պատժամիջոցների օրինագծին, որի վրա ես ամիսներ շարունակ աշխատել եմ սենատոր Բլյումենտալի և շատ ուրիշների հետ», - գրել է Գրեհեմը՝ հույս հայտնելով, որ օրինագծի քվեարկությունը տեղի կունենա «արդեն հաջորդ շաբաթ»։
Գրեհեմը և նրա դեմոկրատ գործընկեր Ռիչարդ Բլյումենտալը այս օրինագիծը ներկայացրել են անցյալ տարվա ապրիլի սկզբին։


