


Արմինֆո. Հունվարի 7-ի երեկոյան Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թահթ Ռավանչիի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ իրանական պատվիրակությունը Երևանում կմասնակցի քաղաքական խորհրդատվությունների: Տեղի կունենա նաև Ռավանչիի հանդիպումը հայ պաշտոնակցի հետ:
Նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, որոնց հետ, ինչպես սպասվում է, կքննարկվեն երկրների միջև համագործակցության հարցեր՝ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տնտեսությունը, տրանսպորտը և մշակույթը: Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները:



