


Արմինֆո. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլի 24-ը: (Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին)։ Այդ մասին հունվարի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ լրագրողների հարցին ի պատասխան։
Նրա խոսքով՝ այդ նպատակով անհրաժեշտ աշխատանքներ են տարվում ՝ պատշաճ որակի պահպանմամբ և փորձագիտական հանրության հետ նախնական քննարկմամբ։
Ընդ որում, նախարարը նշել է, որ համալիրը այցելությունների համար փակ չի եղել նաեւ աշխատանքների իրականացման ժամանակ, հետեւաբար, քաղաքացիները անհանգստանալու առիթ չունեն. ցանկության դեպքում կարող են այցելել ցանկացած օր եւ ժամ:



