


Արմինֆո. Ադրբեջանի հրաձգության հավաքականը չի մասնակցի փետրվարի 27-ից մինչեւ մարտի 5-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այդ մասին Prosport-ին հաղորդել է Ադրբեջանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան:
Նրա խոսքով ՝ մասնակցության հարց անգամ չի քննարկվել։ Աշումովան հիշեցրել է, որ ավելի վաղ հայ մարզիկները հրաժարվել էին ժամանել Ադրբեջան ԱՊՀ 3-րդ խաղերին՝ չնայած անվտանգության պետական երաշխիքներին: Այդ առնչությամբ որոշում է կայացվել չմասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։



