
Արմինֆո.Քաղաքագետ Կարեն Իգիթյանն առանձնացրել է տեղական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հղած հիմնական ուղերձները
Փորձագետն արձանագրել է, որ, չնայած, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանին, Ալիևը Հայաստանին բազմիցս անվանում է թշնամի
Նրա ասելով, ավելին, Հայաստանի հետ նավթամթերքների առևտրի և նման թեմաները բացարձակապես արհեստական բնույթ են կրում եւ Ալիևին դրանք պետք են փիարի համար և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում 907-րդ ուղղումը չեղարկելու նպատակով։
«Ալիևը հստակ ասում է, որ Զանգեզուրի միջանցքը իրականացվելու է․ անվանումը կարևոր չէ, էությունն էլ նույնն է մնում։ Ալիևը ընդունում է, որ ինքը մտադիր էր միջանցքը բացել ռազմական ճանապարհով («ցանկացած դեպքում»), սակայն «լավ է, որ բացվեց խաղաղ ճանապարհով»։ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերին ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս (Ողջույն Փաշինյանի քարոզիչներին, որոնք արդեն իրենք էլ խճճվել են՝ կամ 1991, կամ 2016, կամ չգիտես էլ որ տարում)», - շաաարունակել է Իգիթյանը։ Նա նաեւ ուշադդրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ալիեւը վերստին ընդգծել է, թե Հայաստանի սահմաններ գոյություն չունեն, քանի դեռ դրանք չեն ճանաչվել Ադրբեջանի կողմից։ «Ահա թե ինչպես է Փաշինյանը հասնում «անկախության»․ դա նույն բանն է, ինչ վիլայեթացումը։ Սակայն պետք է հասկանալ, որ նույն կերպ նաև Ադրբեջանի սահմանները գոյություն չունեին, քանի դեռ դրանք չէր ճանաչել Հայաստանը։ Բայց Փաշինյանը դրանք հանձնել է։ Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական ներուժը և արդեն մի քանի անգամ ավելի ուժեղ է, քան 2020 թվականին», - ընդգծել է Իգիթյանը։
Քաղաքագետը հավելում է, որ Ադրբեջանի ղեկավարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ միջազգային իրավունքը չի գործում, իրական իրականությունն է գործում։ «Եվս մեկ անգամ ողջույն Նիկոլի քարոզիչներին։ Կարևորը կադաստրային փաստաթղթերը չեն, այլ ուժերի իրական հավասարակշռությունը։ Իսկ Հայաստանի ուժերը ՔՊ-ն տարեցտարի ջուրն է լցնում։ Եթե 2020 թվականի պատերազմը չկանգնեցվեր, Ադրբեջանի կորուստները «բազմակիորեն ավելի մեծ» կլինեին։ Ադրբեջանի ԶՈւ-ն պաշտոնապես ունեցել է ավելի քան 3 հազար զոհ։ «Բազմակիորեն ավելի մեծը» նշանակում է նվազագույնը 15 հազար զոհված ադրբեջանցի զինվոր։ Բայց Նիկոլը նրանց փրկեց», - գրել է Իգիթյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։