


Արմինֆո. Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի էական բարձրացում։
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրության համաձայն, հունվարի 7-8-ը, ինչպես նաև հունվարի 9-ին և 11-ին հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Միայն հունվարի 9-ի ուշ երեկոյան և 10-ի գիշերը սպասվում է ձյուն:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կբարձրանա 16-20 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով: Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի - 2-ից մինչեւ -7, Կոտայքի մարզում - 3-ից մինչեւ +2: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +1-ից մինչեւ +4, Լոռու մարզում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +8-ից +12:
Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +9-ից մինչեւ +17: Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է -3-ից մինչեւ +2 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի -1-ից մինչեւ +3: Արմավիրում սպասվում է 0-ից մինչեւ +3 աստիճան տաքություն։ Վայոց Ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի 0-ից մինչեւ +4, Սյունիքի մարզում՝ 0-ից մինչեւ +15: Երևանում հունվարի 7-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի ուշ երեկոյան և 10-ի գիշերը սպասվում է ձյուն: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հունվարի 7 - ի ցերեկը կկազմի 0 - +2:



