


Արմինֆո.Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին պայմաններ է առաջ քաշել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրության մեջ և ամբողջությամբ կատարել TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունները: Նա փաստել է, որ վերջին շրջանում տեղի են ունեցել երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխայցելություններ, Գաբալայում կայացել է նաև սահմանազատման հանձնաժողովի նիստը։
"Հարավային Կովկասում ձևավորվել են նոր իրողություններ։ Դրա առաջին տարրերը մենք տեսանք 2025 թվականին։ 2026 թվականին այդ աշխատանքը կշարունակվի", - եզրափակել է Բայրամովը:


