


Արմինֆո. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու մասին:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ամփոփելով կուսակցության դեկտեմբերի 26-ի համագումարի արդյունքները, լրագրողներին հաղորդել է, որ կուսակցության խորհրդի եւ գործադիր մարմնի միաձայն որոշմամբ ՀԱԿ-ը մասնակցելու է առաջիկա ընտրություններին եւ վարչապետի թեկնածու է առաջադրելուկուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին, ով էլ կգլխավորի իրենց քաղաքական ուժի ցուցակը:
"Առաջիկա ընտրությունները հեշտ չեն, քանի որ դրված է ոչ միայն խորհրդարան մտնելու հարցը։ Հաշվի առնելով այն վտանգավոր իրավիճակը, որում գտնվում է երկիրը, պետականության կորստի ռիսկերը, բոլոր նրանք, ովքեր ձգտում են միայն խորհրդարան մտնել, փաստորեն, պաշտպանում են իշխանությունների օրակարգը։ Մեր խնդիրը շատ ավելի մեծ է․ մենք մտնում ենք նախընտրական պայքարի մեջ ՝ ձևավորելու դաշինք, որը կարող է փրկել մեր երկիրն այս բացասական գործընթացներից։ Մեր պետականության պահպանումն այսօր ավելի կարևոր է, քան, պարզապես, խորհրդարանում տեղեր ստանալը", - հայտարարել է Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսվում 2026 թվականի հունիսի 7-ին։



