


Արմինֆո. "5-րդ ալիք" հեռուստաընկերությունը պատրաստ է եթերային ժամ տրամադրել ավելի վաղ Հայաստանի իշխանությունների կողմից փակված "Շողակաթ" եկեղեցական ալիքի հոգևոր-մշակութային հաղորդումների համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "5-րդ ալիք" հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:
"Որպես առաջարկ և հայտարարություն՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար",- գրել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին կառավարության նիստում հավանության էր արժանացել "Տեսալսողական լրատվամիջոցների մասին"օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փակել "Շողակաթ" եկեղեցական ալիքը։
Հավելենք, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 24-ին ընդունել է "Տեսալսողական ԶԼՄ-ների մասին" օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը հասցնել երկուսի ՝ միաժամանակ վերացնելով նաեւ կրթամշակութային ուղղվածության ալիք ունենալու պահանջը:



