


Սահմանադրական փոփոխությունների խայտառակ հանրաքվեից հետո հասարակության մեծ մասը հիասթափություն է ապրել, քանի որ չի գտնում իր խնդիրների լուծումը: Այդ մասին դեկտեմբերի 8-ին խորհրդարանում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ՙԱյսօրվա իրավիճակը հետևանք է այն բանի, որ Հանրապետական կուսակցությունն իր շուրջն է համախմբել վարչական, ֆինանսական և նույնիսկ կրիմինալ ռեսուրսը: Հետևաբար՝ բարեփոխումների համար մենք պետք է ստեղծենք ՀՀ-ի քաղաքացիների կամքն արտահայտող գործուն քաղաքական կառույցը, քաղաքական ընդդիմություն՚,- նշել է Փաշինյանը:
Դրա համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել 6 հազար քաղաքացիների գործունակ ինստիտուտ, որը վերահսկողություն կիրականացնի բոլոր ընտրատեղամասերում, Հայաստանն անցնցում կառավարելու ընդունակ քաղաքական թիմ և մշակել երկիրը սոցիալ-տնտեսական ճգնաժամից հանելու ծրագիր: Նրա խոսքով, միայն այսպիսի համակարգի գոյությունը թույլ կտա հասնել իշխանափոխության: ՙՄենք գերակայությունենք համարում նման ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումը՚,- նշել է քաղաքական գործիչը՝
կոչ անելով Հայաստանի քաղաքացիներին և Սփյուռքի հայերին աջակցել այդ ծրագրի իրագործմանը:



