


Արմինֆո.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորմանը։
Ինչպես հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորման ընթացքի առնչությամբ եւ վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը այդ գործընթացում ձեռք բերված առաջընթացին:



