


Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավորներն իրենց պարգևավճարները կուղղեն սոցիալական խնդիրների լուծմանը: Այդ մասին ասվում է խմբակցության տարածած հաղորդագրությունում:
"Ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այնպես էլ տարեվերջին Ազգային ժողովի կողմից վճարվող բոնուսները "Հայաստան" խմբակցության պատգամավորների կողմից ուղղվում են բնակչության տարբեր խմբերի սոցիալական աջակցությանը", - ասվում է խմբակցության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրել էր 2025 թվականի արդյունքներով պարգևավճարներ տրամադրել ԱԺ բոլոր պատգամավորներին:



