


Արմինֆո. Գերմանիայի դատարանը Բունդեսթագի նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերին կալանավորելու որոշում է կայացրել, ով կասկածվում է կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը ներկայացնելու մեջ:
Ինչպես գրում է DW-ն, դրանից հետո Աքսել Ֆիշերին տեղափոխել են քննչական մեկուսարան։ Նախկին պատգամավորը բազմիցս բաց է թողել դատական նիստերը, իսկ վերջինից առաջ դիմել է կլինիկա։ Սակայն դատարանի կողմից նշանակված փորձագետները պարզել են, որ Ֆիշերը կարող էր մասնակցել իր բաց թողած, առնվազն, երկու նիստի։ Արդյունքում՝ Բադ-Զեկինգեն քաղաքի հիվանդանոցներից մեկում նրան ձերբակալել են։ Ֆիշերի փաստաբանները բողոք են ներկայացրել։
Դեկտեմբերի 22-ին դատական նիստի ժամանակ նախկին պատգամավորը հայտարարել է իր անմեղության մասին: Նոր նիստեր են նշանակվել դեկտեմբերի 23-ին և հունվարի սկզբին։ Մինչեւ դրանցից, առնվազն, առաջինը նա կմնա Մյունխենի Շտադելհայմ բանտի քննչական մեկուսարանում։ Ընդ որում, հունվարին կլրանա մեկ առանցքային մեղադրանքների համար վաղեմության ժամկետը, սակայն իրավապահները վստահ են, որ դատարանը կհասցնի որոշում կայացնել։
Աքսել Ֆիշերը Բունդեսթագի պատգամավոր է եղել ՔԴՄ-ից՝ 1998-2021 թվականներին, իսկ 2010 թվականից՝ նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ։ 2018 թվին պարզվել է, որ ԵԽԽՎ որոշ անդամներ կաշառք են ստացել Ադրբեջանի իշխանություններից՝ Եվրոպայում նրանց շահերը ներկայացնելու համար: Քննությունը գտնում է, որ Ֆիշերը փողի դիմաց քվեարկել է այնպես, ինչպես դա պետք է եղել Բաքվին, հանդես է եկել ադրբեջանամետ հայտարարություններով և գաղտնի փաստաթղթեր է փոխանցել: Ըստ այդ տվյալների՝ ՔԴՄ-ից Բունդեսթագի նախկին պատգամավորը դրա համար 2011-2014 թվականներին ստացել է 58 000 եվրո, իսկ 2015-2016 թվականներին՝ ևս 26 300 եվրո:



