


Արմինֆո. Առաջիկա հինգ օրերին Հայաստանում օդի ջերմաստիճանն էական փոփոխություն չի կրի։ Այդ մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունից։
Աղբյուրի համաձայն, դեկտեմբերի 22-26-ը երկրի մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ արագությամբ: Դեկտեմբերի 22-23-ի գիշերն առանձին շրջաններում քամու արագությունը կարող է հասնել մինչեւ 12-15 մ/վ: Շիրակի մարզում դեկտեմբերի 22-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի 0-ից մինչեւ +4, Կոտայքի մարզում ՝ 0-ից մինչեւ +5 աստիճան: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +2-ից մինչեւ +5 աստիճան, Լոռու մարզում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +9 - +12 աստիճանի սահմաններում: Տավուշի մարզում ցերեկն օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +9-ից մինչեւ +14 աստիճան: Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է 0-ից մինչեւ +5 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +4-ից մինչեւ +6 աստիճան: Արմավիրում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +4-ից մինչեւ +6-ի սահմաններում: Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի +1 - +6, Սյունիքի մարզում ՝ 0-ից +13: աստիճան։ Երևանում նույնպես դեկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ին մայրաքաղաքում կլինի +4 - +6 աստիճան։



