


Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
"Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը", - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պուտինը երկկողմ զրույցներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ, հավելել են մամուլի ծառայությունում:



