


Արմինֆո. Գյումրիի ավագանու "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունն ավագանու նիստում առաջարկել է համայնքի ենթակայության տակ գտնվող բոլոր մանկապարտեզները դարձնել անվճար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքի ավագանու անդամ Սարիկ Մինասյանը:
Նրա խոսքով ՝ հաջորդ տարի ՀՀ կառավարությունը լրացուցիչ 437 միլիոն դրամ կհատկացնի Գյումրիին, ինչը թույլ կտա ամբողջությամբ իրականացնել այդ նախաձեռնությունը: 2500 երեխայի համար մանկապարտեզ հաճախելու վարձավճարի ընդհանուր գումարը կազմում է տարեկան 120 միլիոն դրամ: "Արդյունքում՝ կունենանք մանկապարտեզ հաճախող շատ երեխաներ, հատկապես, անապահով ընտանիքների երեխաներ, և հնարավորություն կունենանք նրանց ընդգրկել այս կարևոր շրջանակում ՝ նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելով", - գրել է Սարիկ Մինասյանը:



