


Արմինֆո. Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության նորանշանակ գործադիր տնօրեն և նախագահ Փոլ Մյուրեյին, ինչպես նաև հասարակական գործիչ Սթիվեն Վագներին։ Այդ մասին հաղորդում է Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների վերջին զարգացումներին և դրանց արդյունքում ստեղծված հնարավորություններին: Քննարկվել են նաև համագործակցության հեռանկարները», - ասվում է հաղորդագրությունում։



