


Արմինֆո. Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանությունը Սադախլո սահմանային անցակետում ձերբակալել է չորս օտարերկրյա քաղաքացիների․ Մ. Ի. (1995 թ. ծնված), Ջ.Ա. (ծնված 2001 թ.), Ա. Մ. (ծնված 1998 թ.) և Զ. Ռ. - ն (ծնված 1998 թ.), ովքեր խմբով ապօրինաբար հատել են պետական սահմանը:
Սահմանապահ ոստիկանության տվյալներով՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալները, շրջանցելով սահմանային անցակետը, Հայաստանի Հանրապետությունից ապօրինի հատել են Վրաստանի պետական սահմանը: Նախաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով:



