


Արմինֆո. Դեկտեմբերի 18-ին Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին ասվում է կառույցի պաշտոնական կայքում:
Հաղորդագրության համաձայն, այցի շրջանակում Շեկերինսկան հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:



