


Արմինֆո. Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ։
Ինչպես հաղորդում է Գլխավոր դատախազություն մամուլի ծառայությւոնը, Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատուն-վարչության նախկին գլխավոր մաքսային տեսուչ Սամվել Մանվելի Հովեսյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
3 անշարժ գույք․
1 գույքի գնման իրավունք․
1 տրանսպորտային միջոց․
1 իրավաբանական անձում մասնակցություն․
30 միլիոն 581 հազար դրամ ներդրված ավանդի գումար․
1 փոխառության պահանջի իրավունքի ապօրինի մասը՝ 1 միլիոն 759 հազար դրամ․
945 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ․
22 միլիոն 661 հազար դրամ, որը 2017-2025 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը», - ասվում է հաղորդագրությունում:



