Ադրբեջանը պատասխան է տալու բոլոր ձևերով: Սա դեռ սկիզբն է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով կորուստների վերաբերյալ ադրբեջանական կողմի տեղեկատվությունը:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով ենթասպա Ջեյհուն Ահմեդովը պատահաբար գնդակահարել է շարքային Ադիլ Գուլիևին: Ահմեդովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: