
Արմինֆո. Հայաստանում քրեական գործով անցնող Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանին առնչվող իրավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հայտարար է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Ինչպես արդեն նշել ենք, մեր քաղաքացի Սամվել Կարապետյանին առնչվող իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում: Մեզ համար առաջին տեղում միշտ եղել և լինելու է Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը։ Բնավ չէի ցանկանա, որ տուժեին Կարապետյանի տարիների ընթացքում կառուցած բիզնես նախաձեռնությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում", - ընդգշել է ռուս դիվանագետը։
Նրա ասելով՝ Երևանում Ռուսաստանի դեսպանատան գծով հասել են նրան հյուպատոսական հասանելիության։ "Մեր դիվանագետների վերջին այցը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին ։ Ստանում ենք Կարապետյանի առողջական վիճակի մասին անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, այդ թվում փաստաբանների և հարազատների միջոցով։ Նա հաղորդում է բավարար ինքնազգացողության մասին, դրսեւորում է լավատեսություն և մարտական տրամադրվածություն:
Հարցը բարձրացնում ենք հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ շփումներում։ Ընդգծում ենք, որ Կարապետյանն արդեն կես տարի է անազատության մեջ է՝ առանց դատարանի որոշման։ Ահազանգում ենք այն մասին, որ նման իրավիճակում մեր մյուս ձեռնարկատերերը սկսել են զգուշավոր գնահատել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները, հարցեր տալ նրա ներդրումային միջավայրի կայունության մասին, ինչը դժվար թե ծառայի երկկողմ առեւտրի բարձր դինամիկայի պահպանմանը", - ամփոփել է Կաոուգինը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Կարապետյանի կալանքը: Գործարարը ձերբակալվել էր հունիսի 18 - ին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, իսկ ավելի ուշ դատարանը նրան կալանավորել էր Հայ Առաքելական Եկեղեցուն սատարելու պատճառով՝ սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով: Հատկանշական է, որ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել են նրա հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները, որոնք իրավաբանները գնահատում են որպես հետաքննությանն ու իրավապահ գործունեությանը ուղղակի միջամտելու փորձ: Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները Կարապետյանների ընտանիքից փաստացի խլել են "Հայաստանի էկլեկտիկ ցանցեր" ընկերության կառավարման գործառույթները՝ կառավարիչ նշանակելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին։ Ավելի ուշ Կարապեյանի մեղադրանքը լրացվել է փողերի լվացման հետ կապված նոր հոդվածով ։