


Արմինֆո. Հայաստանում կատարողական վարույթի էլեկտրոնային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն։ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել "Կատարողական վարույթի մասին" օրենքում եւ հարակից փաստաթղթերի փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, գործող օրենսդրության համաձայն, նախատեսվում էր, որ արդեն 2026 թվականի մարտի 1-ից Հայաստանի դատարանները պետք է էլեկտրոնային եղանակով տեղեկացնեին հարկադիր կատարողներին կայացված որոշումների մասին, սակայն այժմ արդեն ակնհայտ է դառնում, որ նշված ժամկետում համակարգը օբյեկտիվորեն չի կարող աշխատել:
Այդ պատճառով դրա ներդրման ժամկետները կտեղափոխվեն սեպտեմբերի 1-ը։ Դրանով կլուծվի նաև քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը։ Մինչև սեպտեմբերի 1-ը դատարանները կշարունակեն իրենց որոշումները թղթային տարբերակով ներկայացնել ԴԱՀԿԾ: Մտահղացման իրագործման համար անհրաժեշտ կլինի մշակել նոր, ավելի հզոր ծրագիր ։



