


Արմինֆո. Հայաստանում անավարտ շինարարության օբյեկտների սեփականատերերը հնարավորություն կունենան մեկ տարվա ընթացքում գրանցել դրանց նկատմամբ իրենց իրավունքը: ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը դեկտեմբերի 15-ի նիստում դրական եզրակացություն է տվել Քաղաքացիական օրենսգրքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, գրանցման ենթակա են բացառապես այն օբյեկտները, որոնք նշված են քարտեզներում 2021 երկրի ողջ տարածքում տեսանկարահանման արդյունքում: Հիմնական զեկուցողը նշել է, որ ավելի վաղ անցկացված մոնիտորինգի արդդյյունքում, Հայաստանում հաշվվում էին մոտ 70 հազար անավարտ շինարարության օբյեկտ, որոնցից շատերը օրինականացվել են։ Սակայն մինչ օրս դեռ առկա են մի խումբ անձինք, որոնք արգելքի գրանցումից հետո տարբեր պատճառներով չեն հասցրել դա անել: Գրանցման ենթակա են միայն այն շինությունները, որոնք տեսանելի են տեսանկարահանումների արդյունքում ստեղծված քարտեզներում: Դրանց գրանցման համար հատկացվում է մեկ տարի։ Ընդ որում, գույքի գնահատմամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալ գնահատողները։
Ինչ վերաբերում է այն օբյեկտներին, որոնք տեսանելի չեն քարտեզներում, ապա տվյալ խնդրի լուծումը կտրամադրվի տեղական ինքնակառավարման մարմիններին:



