


Արմինֆո. Երևանի Կենտրոն վարչական շրջանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ Երևանում նախատեսված էր ստեղծել երեք նոր հանրային խաղահրապարակներ:
Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, շահագործման է հանձնվել ծրագրի երկրորդ ներառական և անվճար խաղահրապարակը: Նախագիծն իրականացվել է Կենտրոն վարչական շրջանի, «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Արմբրոկ» ներդրումային ընկերության համագործակցությամբ:
«Վիշապագորգ» անունը կրող` 800 քմ զբաղեցնող խաղահրապարակը, որը նախատեսված է մինչև 7 տարեկան երեխաների համար, գտնվում է Հանրապետության հրապարակին կից Խաչքարերի պուրակում:



