


Արմինֆո. Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որը վարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն, խորհուրդն այս նիստի ընթացքում քննարկել է շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, Զինված ուժերի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև քննարկել և քվեարկել է ՀՀ կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը:


