


Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին դեկտեմբերի 13-ին հայտարարել է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ կուսակցության 10-ամյակին նվիրված համագումարի ժամանակ։
Նա նշել է, որ սա Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող կառավարող ուժին իշխանությունից հեռացնելու ճանապարհային քարտեզի մի մասն է:
"Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ այդ օրակարգը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր դաշտում ձևավորվեն խոշոր բևեռներ: "Այնքան խոշոր, որ վախենան և չկարողանան չգրանցել", - ընդգծել է նա:
Այնուհետեւ, ընտրություններում հաղթելուց հետո, այդ բևեռից կձևավորվի հայկական ինքնությունը պաշտպանող պրոֆեսիոնալներից կազմված կառավարություն։ Նույն օրը, Մարուքյանի խոսքով, կդադարեցվի հայոց պետականության ոչնչացմանը նպատակաուղղված, այսպես կոչված, "Արևմտյան Ադրբեջանի" մասին օրակարգի առաջմղման արշավը:
Այդ առնչությամբ նա կոչ է արել քաղաքական ուժերին թողնել էգոն և միավորվել՝ 2026 թվականին այդ գործընթացները կանգնեցնելու համար:



