


Արմինֆո. Վրաստանն ու Ադրբեջանը մնում են հուսալի դաշնակիցներ և շարունակում են համագործակցությունը՝ ի աջակցություն տարածաշրջանային խաղաղության և կայունության: Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն գրել Է Twitter-ի (X) իր միկրոբլոգում:
Ինչպես նշել է Վրաստանի վարչապետը, Աշխաբադում ընթացող միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ:
"Վրաստանն ու Ադրբեջանը մնում են հուսալի դաշնակիցներ և շարունակում են համագործակցել՝ ի աջակցություն տարածաշրջանային խաղաղության և կայունության։ Մենք հավատարիմ ենք ռազմավարական գործընկերության խորացման գաղափարին", - նշել է Կոբախիձեն։



