«Ոչ» քարոզչական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրել է ավելի քան 30 ընտրական տեղամասերի տվյալները, որոնցում, ըստ նախնական տվյալների, մեծ առավելությամբ հաղթել են ռեֆորմների հակառակորդները:
Նա նշել է, որ հանրաքվեն անցավ շատ բարդ, որի ընթացքում ռեֆորմների հակառակորդներն ստիպված էին պայքարել բոլոր տեսակի կեղծիքների դեմ: «Սակայն, չնայած դրան, մենք կարողացանք պահպանել մեր ձայներն ու հաղթել»,-հայտարարել է քաղաքական գործիչը: Նա նաև խորհուրդ է տվել չվստահել ԿԸՀ տվյալներին, քանի որ, նրա կարծիքով, իշխանությունները կիրառում են հոգեբանական –նշում: «Առայժմ հրապարակում են միայն այն տվյալները, որոնցում «այո» շտաբը հաղթում է, բայց դրանք ընտրական տեղամասերի փոքր մասն են կազմում, շուտով ներկայացված տվյալների միջև տարբերոթյունը կկրաճատվի»,-նշել է ընդդիմադիրը:
Զուրաբյանը նշել է նաև, որ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանրահավաքը տեղի կունենա, անկախ հանրաքվեի արդյունքներից: «Ցանկացած պարագայում մենք կհանդիպենք քաղաքացիների հետ և կքննարկեն իրավիճակը»,-նշել է նա:
Նշենք, որ ըստ ԿԸՀ նախնական տվյալների, 129 տեղամասերում «կողմ» է քվեարկել 48580 մարդ, «դեմ»` 14833 մարդ: Ընդհանուր մասնակցությունը կազմել է 50.5%: