


Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:
Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:



