


«Սահմանադրական հանրաքվեն» հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանում համակարգային փոփոխությունների կարելի է հասնել միայն փողոցում: Լրագրողներին նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մենք գիտեինք, որ կեղծիքներն ու զանգվածային խախտումները կուղեկցեն այս գործընթացին, բայց չէինք պատկերացնում, որ այս չափերի: Հայաստանում ընտրական համակարգ գոյոթյուն չունի և դեկտեմբերի 6-ին դա դարձավ ակնհայտ: Իսկ բոլոր խախտումները չեն գրանցում ԱԱԾ և Ոստիկանության կառույցները, իրենց լայն գործակալական ցանցերով, չնայած, որ ամեն ինչ տեղի է ունենում նրանց քթի տակ»,-հայտարարել է նա:
Ըստ քաղաքական գործիչների, իրենց ուղղակի պարտավորությունները կատարելու փոխարեն ոստիկանները կենտրոնացել են Ազատության հրապարակի շուրջ, ժողովրդական ցասումից պաշտպանելով մարդկանց, որոնք իշխանոթյան և փողի հասան այն շարժման շնորհիվ, որն սկսվեց հենց այս հրապարակից:
«Միայն մի բան կարող եմ ասել: Եթե որևէ մեկը Հայաստանում ուզում է պաշտպանել իր ոտնահարված իրավունքները, ապա պետք է միանա փողոցներում ընթացող պայքարին: Մենք ամեն ինչ կանենք կեղծիքներին հակադրվելու համար: Բայց ուրիշների համար պայքարելու մտադրություն ես չունեմ, ինչպես նաև մտադիր չեմ այլևս լսել իշխանոթյան հասցեին ուղղված բողոքներ: Մեր ճակատագիրը մեր ձեռքում է, և թող ամեն մեկը որոշի, ցանկանում է արդյոք այն տիրապետել»,-եզրափակել է Մարտիրոսյանը:



