
Արմինֆո. Հայաստանի առողջապահության նախարարությունը համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման շրջանակներում 2026 թվականից նոր ուղղակի հարկ է սահմանում երկրի ոչ քաղաքացիների համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին երկրի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) ներդրման մասին օրենսդրական նախագիծը: Փաստաթուղթը, որի երկրորդ ընթերցումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, ենթադրում է համակարգի փուլային ներդրում ՝ երեք տարվա ընթացքում։
Առաջին փուլը մեկնարկում է 2026 թվականի հունվարին, երբ ՊԲԱ համակարգում ներգրավված կլինեն մինչեւ 18 տարեկան երեխաները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք (նույնիսկ, եթե նրանք աշխատում են), 18-65 տարեկան հաշմանդամները, սոցիալապես անապահով ընտանիքների անդամները։ Նրանց համար 100% ծախսերն իր վրա է վերցնում պետությունը։ Հաջորդ տարվանից բժշկական ապահովագրության ենթակա են նաեւ այն քաղաքացիները, որոնց ամսական եկամուտն ավելի քան 200 հազար դրամ է, նրանք պետք է ինքնուրույն վճարեն ապահովագրության համար։ Բժշկական ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,6 հազար դրամ՝ ամսական 10800 դրամ վճարով: Ընդ որում, այդ գումարի մի մասը կփոխհատուցվի "Զինապահ" Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարումներից, իսկ մյուս մասը շահառուին կփոխհատուցվի ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագիրը ներկայացնելիս: Սակայն այս "արտոնյալ ռեժիմը" նախատեսված է բացառապես ՀՀ քաղաքացի և երկրի ռեզիդենտ հանդիսացող անձանց համար՝ միաժամանակ։
Մինչդեռ, ըստ փաստաթղթի, պարտադիր համընդհանուր բժշկական ապահովագրության ենթակա են նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող (օրենքով սահմանված կացության կարգավիճակ ունեցող) օտարերկրյա քաղաքացիները: Ընդ որում, քաղաքացիների այդ խումբը ՊԲԱ ապահովագրավճարները պետք է ինքնուրույն վճարի:
Ի դեպ, ապահովագրավճարի ողջ ծավալով վճարման բեռը կընկնի նաև ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ուսերին: Ապահովագրի դիմաց վճարելու են նաև ՀՀ քաղաքացիները և ռեզիդենտները, ովքեր ստանում են վարձավճարներ, տոկոսներ, շահաբաժիններ, ռոյալթիներ, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանք կատարող կամ ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք, ինչպես նաև այն աշխատողները, որոնց աշխատավարձը հաշվարկվում է հարկային գործակալ չհանդիսացող անձանց կողմից:
Սակայն, քանի որ այդ "նրբությունների" մասին, կարծես, ոչ մի տեղ չի հիշատակվել, մոտ մեկ ամիս առաջ, այն բանից անմիջապես հետո, երբ կառավարությունը նոյեմբերի 13 - ին գրավոր կարգով ընդունեց "Համընդհանուր բժշկական ապահովագրության մասին" օրենքի եւ դրա հետ կապված օրենքների նախագծին հավանություն տալու եւ անհետաձգելի ճանաչելու մասին» որոշումը, ԱրմԻնֆո-ն դիմել է Առողջապահության նախարարություն մի շարք անհստակություններ ճշտելու համար, այդ թվում ՝ այն մասին, թե ով է պարտավոր լինելու ՊԲԱ ունենալ Հայաստանում, քանի որ փաստաթուղթն, օրինակ, չի հստակեցմում, թե արդյոք բժշկական ապահովագրության ենթակա է ՀՀ քաղաքացին կամ ոչ ռեզիդենքտը, եթե նա ՀՀ տարածքում է գտնվում ոչ թե կես տարի, այլ, ասենք, 3-4 ամիս։ Բայց Առողջապահության նախարարության պաշտոնյաների զբաղվածության պատճառով հարցազրույցն այդպես էլ չի հաջողվեց անցկացնել։
Գոնե ինչ-որ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով ԱրմԻնֆո-ն նոյեմբերի 20-ին հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ հետևյալ հարցերով. արդյոք ՊԲԱ ունենալու պահանջը տարածվում է 2026 թվականից ՀՀ ռեզիդենտ ոչ քաղաքացիների վրա, և, եթե այո, ապա արդյոք նրանք կկարողանան օգտվել սոցիալական կրեդիտներից, քանի որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համընդհանուր համակարգի շրջանակներում հայտարարատու չեն, հետևաբար չեն կարողանա ստանալ առողջապահական ծախսերի փոխհատուցում: ԱրմԻնֆո-ն նաեւ հետաքրքրվել է այն մասին, թե արդյոք նրանց համար փոխվելու են "Զինապա" հիմնադրամին կատարվող հատկացումների չափը, ինչպես և ՀՀ ռեզիդենտ քաղաքացիների դեպքում, և ինչպես են Հայաստանում բուժօգնություն ստանալու երկրի ոչ քաղաքացի անչափահասներն ու 65-ից բարձր տաարիքի (ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող) անձինք:
Մեր առաջին հարցին Առողջապահության նախարարության նոյեմբերի 25-ի պատասխանում ասվում է, որ "Համընդհանուր ապահովագրության մասին" օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-10-րդ կետերի համաձայն, համընդհանուր բժշկական ապահովագրության դեպքում ապահովագրված անձի համար պարտադիր պայման է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և, միաժամանակ, ռեզիդենտությունը:
Երկրորդ հարցի վերաբերյալ գերատեսչությունում նշել են այն, ինչի մասին մենք խոսել ենք, մասնավորապես, Հարկային օրենսգրքին համապատասխան հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավոր ֆիզիկական անձի սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե այդ ֆիզիկական անձը հաշվետու հարկային տարվա համար տարեկան եկամտային հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին է ներկայացրել դրան հաջորդող հարկային տարում ՝ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով:
Անդրադառնալով "Զինապահ" հիմնադրամին կատարվող հատկացումների չափին ՝ Առողջապահության նախարարությունում նշել են, որ "Համընդհանուր բժշկական ապահովագրության մասին" օրենքի նախագծին զուգահեռ գերատեսչությունը շրջանառության մեջ է դրել "Համապատասխան օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" օրենքների նախագծերը, այդ թվում ՝ "Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին" օրենքում փոփոխություններ կատարելու մասին "օրենքի նախագիծը, որի հարաբերությունների կարգավորումը համընդհանուր են ապահովագրված անձանց համար":
Վերջին հարցին ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունում հիշեցրել են, որ բժշկական ապահովագրություն ստանալու համար պարտադիր է միաժամանակ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն և բնակվելու պահանջը, "իսկ չապահովագրված անձանց կարող է տրամադրվել բժշկական օգնության և ծառայությունների նվազագույն ծավալ՝ հաշվի առնելով նրանց կացության կարգավիճակը, ինչպես նաև միջազգային պայմանագրերի դրույթները":
Այսպիսով, հարցերն ավելի ու ավելի շատ են, քան՝ պատասխանները: Դրանց չեն կարողացել սպառիչ պատասխան տալ անգամ ոլորտի փորձագետներն ու տնտեսագետները։ Այդ առնչությամբ ԱրմԻնֆո-ն դեռ հույս ունի հասնել գերատեսչության հետ հարցազրույցի' Պարտադիր համընդհանուր բժշկական ապահովագրության նոր համակարգի շատ անհասկանալի կողմերի վրա լույս սփռելու հնարավորության ակնկալիքով: