
Հայաստանում ոչ մի կերպ չէր կարող քվեարկել 1.3 մլն.մարդ, և հենց այստեղ պետք է փնտրել սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծելու գլխավոր աղբյուրը: Լրագրողներին նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Սա վելի քան ակնհայտ է, դրա համար էլ առաջարկում եմ, որ առայժմ էլֆորիայի մեջ չընկնել, որ որոշ տեղամասերում առաջատարը «ոչ»-ն է: Իշխանություններն առայժմ հրապարակում են այն արդյունքները, որոնք արձանագրվել են ցածր մասնակցություն ունեցող տեղամասերում: Իսկ դրանից հետո կհրապարակվեն ընտրողների մեծ մասնակցությամբ տեղամասերի արդյունքները, որտեղ արդեն առջևում կլինի «այո»-ն»,-նշել է Մանուկյանը:
Երևանի Արաբկիր համանյքի ընտրական տեղամասերը վերահսկող ընդդիմադիրը հաղորդել է, որ հանրաքվեի ընթացքում իշխանությունները կիրառեցին կեղարարության գործիքների ողջ շարքը: Մասնավորապես, կիրառվեցին լցոնումներ, որոնք, նրա գնահատականներով, 2008 թվականի ընտրություններից հետո չէին կիրառվել:
«Քվեարկում էին օլիգարխների կողմից շրջաններից Երևան բերված մարդիկ, համապատասխան թվով ձայներ ապահովելու և իրենց առջև դրված «պլանը» կատարելու համար: Այսպիսով, մայրաքաղաքի յուրաքանչյուր ընտրական տեղամասում միջին հաշվով քվեարկել է 4-5 հազար մարդ: Բավականին շատ մարդ է քվեարկել նաև, օգտվելով 9-րդ ձևից: Ընդհանուր հաշվով, 9 ընտրողից 8-ը չի ունեցել անձնագիր, այսինքն, յուրաքանչյուր տարածքում նման անձանց թիվը հասել է 60-ի»,-նշել է նա:
Ըստ Մանուկյանի, Արաբկիրում արձահագրվել է կրկնակի քվեարկության 2 փորձ: Ընդ որում, բացահայտումից հետո դիմել են փախուստի` ընտրատեղամասի ղեկավարների օգնությամբ: Արձանագրվել ն նաև դիտորդների և լրագրողների ծեծի դեպքեր:
«Կարող եմ ասել, որ այդ հանրաքվեի ընթացքում որքան կարողացանք, պայքարեցինք պետական ապարատի դեմ, որն աջակցվում էր ավազակների, տեղական հեղինակությունների և այլոց կողմից: Այժմ մենք հավաքում ենք բոլոր խախտումները և գրանցում, հետագայում դրանք ՍԴ-ին կամ միջազգային կազմակերպություններին ներկայացնելու նպատակով: Ամսի 7-ին կհավաքվենք Ազատության հրապարակում և կորոշենք մեր հետագա անելիքները»,-եզրափակել է Մանուկյանը: