


Արմինֆո. Երևանում է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության (EUCOM) պատվիրակությունը: Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ծաղիկներ դնելով անմար կրակի մոտ», - ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։
Հավելենք, որ դեկտեմբերի 3-ին պատվիրակությունը գտնվում էր Ադրբեջանում։



