


Արմինֆո.Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ ապագա գործընկերության հեռանկարները:
Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը նշվել է երկու երկրների գերատեսչությունների միջև հաջող համագործակցությունը:



