


Արմինֆո. «Դալմա մոլ» ԱԿ-ի մոտ ավազակային հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի նկատմամբ։ Այդ մասին հաղորդել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնակվն վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։ Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը», - գրել է Ռուբեն Մելիքյանը՝ Facebook-ի իր էջում։



