Հայաստանում ավարտվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Մասնակցությունը կազմեց 50,51% կամ 1 մլն 294 368 ընտրող:
Մասնակցությունը Երևանում կազմեց 45.9% կամ 388 հազար 506 ընտրող: Ամենաակտիվն Արարատի մարզն էր` 66,33% կամ 144 հազար 452 ընտրող: Որին հաջորդում են` Սյունիքի մարզը - 61,02% կամ 66 հազար 786 ընտրող, Վայոց Ձորի մարզը - 57,96% կամ 27 հազար 327 ընտրող, Արմավիրի մարզ - 55,63% կամ 127 հազար 701 ընտրող, Արագածոտնի մարզը - 53,26% կամ 61 հազար 451 ընտրող, Գեղարքունիքի մարզը - 52,69% կամ 98 հազար 993 ընտրող, Կոտայքի մարզը - 52,24% կամ 123 հազար 044 ընտրող, Տավուշի մարզը - 48,30% կամ 52 հազար 883 ընտրող , Լոռու մարզը - 46,23% կամ 110 հազար 054 ընտրող: Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Շիրակի մարզում` 41,28% կամ 95 հազար 171 ընտրող:
Էլեկտրոնային քվեարկության արդյունքների առաջին տվյալներն արտերկրում կամփոփվեն ժամը 22:00-ին: