


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղել է Կատար, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Վրաստան, իսկ ԿԳՄՍՆ ղեկավարին՝ Լեհաստան։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
Մասնավորապես, տեղեկատվության համաձայն, Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 15-19-ը Կատարի Պետությունում (Դոհա) մասնակցելու է Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի (UNCAC CoSP) 11-րդ նստաշրջանին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը դեկտեմբերի 8-9-ը Թբիլիսիում կքննարկի համագործակցության ընդլայնման հարցեր:
Իսկ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 10-11-ը կգործուղվի Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա)՝ պաշտոնական այցով:



