


Արմինֆո.Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Բեռլինում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին լրագրողներին հաղորդել է ԳԴՀ կառավարության ներկայացուցչի տեղակալ Սեբաստիան Հիլլեն։
"Երեքշաբթի ժամը 16:00-ին մոտ ԳԴՀ կանցլերը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորելու է դաշնային կանցլերի գերատեսչությունում՝ զինվորական պատիվներով: Հետագա բանակցությունները նվիրված կլինեն երկկողմ տնտեսական համագործակցությանը, տարածաշրջանային հարցերին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին", - ասել է Հիլլեն։
Բանակցությունների արդյունքում, նրա հավաստմամբ, նախատեսվում է առաջնորդների համատեղ մամուլի ասուլիս:



