


Արմինֆո. Կասպից ծովից մինչեւՄիջերկրական ծով երթուղու անցկացումը թույլ կտա լուծել տարածաշրջանային բոլոր էներգետիկ խնդիրները, կարծում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, "Մերձավոր Արևելք և Աֆրիկա 2025" միջոցառմանն իր ելույթի ընթացքում Բարաքն արձանագրել է, որ Սիրիայի և Թուրքիայի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ միջանցքը կարող է չափազանց շահավետ լինել: Այդ առումով նա ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի համար Թուրքիայի վճռորոշ դերի վրա։ Դիվանագետի խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի:



