


Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցի ղեկավար, ավելի վաղ մարտի 1-ի գործով ազատազրկման դատապարտված Տիգրան Բաղդասարյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին: Այս մասին «Ա1+՚-ին փոխանցել է ՀԱԿ համակիր Կարեն Հարությունյանը:
Ըստ նրա՝ Բաղդասարյանին բերման ենթարկելու մասին լուրն ինքն ստացել է մոտ 50 րոպե առաջ: Իսկ թե ինչն է եղել ՀԱԿ տարածքային կառույցի ղեկավարին բերման ենթարկելու պատճառը, Ոստիկանությունից խոստացել են պատասխանել քիչ անց։



