


Արմինֆո. Մարսելի քաղաքապետ Բենուա Պայյանը հանդիպել է Ամենայն հայոց Գարեգին Բ աթողիկոսի հետ:
"Այսօր առավոտյան պատիվ ունեցա հյուրընկալել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին քաղաքապետարանում: Ես նրան հիշեցրի պատմական, ամուր և հավերժական կապերի մասին, որոնք միավորում են մեր քաղաքը հայ ժողովրդի հետ ։ Մարսելն առանց հայերի Մարսել չէր լինի", - գրել է Պայյանը Twitter-ի (X) իր միկրոբլոգում ՝ կցելով կաթողիկոսի հետ հանդիպման լուսանկար։
Հավելենք, որ սոցիալական ցանցերում տարածված կադրերի համաձայն ՝ Մարսելի հարյուրավոր հայեր հերթ են կանգնել քաղաքի հայկական եկեղեցիներից մեկի բակում, որտեղ գտնվում էր Վեհափառը ՝ ստանալու Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը:



