


17.00-ի դրությամբ սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1 մլն քաղաքացի կամ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 40%-ը:
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչ Արմեն Սմբատյանը, ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են Սյունիքի բնակիչները՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի ավելի քան 51%-ը, ամենապասսիվը Շիրակի մարզի և Երևան քաղաքի բնակիչներն են:
Նշենք, որ հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելությունները բազմաթիվ խախտումներ են արձանագրել, որոնց մասին հայտնվել է համապատասխան ատյաններին:



