


ԱրմԻնֆո-ի խմբագրություն ահազանգ է ստացվել կնքված քվեաթերթիկներով ծրարներ բաժանելու մասին:
Աղբյուրի համաձայն, Ավան-Առինջ վարչական շրջանում ՙԱյո՚-ի քարոզչական շտաբերի մոտ անհայտ անձինք քաղաքացիներին բաժանում են արդեն կնքված քվեաթերթիկներով ծրարներ՝ հետագա լցոնման նպատակով:
Նշենք, որ ողջ օրվա ընթացքում տարբեր ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվում ընտրահանձնաժողովների անդամներին և քաղաքացիներին կաշառելու, լցոնումների, քվեարկելուն ուղղորդելու, լրագրողների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ:



