


Արմինֆո. Մայոր Թոմաս Շորլանդ Բոլը նշանակվել է Հայաստանում պաշտպանության հարցերով բրիտանական առաջին կցորդ: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։
"Այս պատմական քայլն արտացոլում է Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդվող ուժը և կնպաստի պաշտպանության և անվտանգության ոլորտներում մեր համագործակցության հետագա ամրապնդմանը", - ասված է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Հայաստանը և Մեծ Բրիտանիան հայտարարել էին Երևանում և Լոնդոնում տեղակայված դեսպանատներին առընթեր ռազմական կցորդի պաշտոն հիմնելու և ռազմական ոլորտում համագործակցությունը խորացնելու մտադրության մասին:



