


ՙԸնդդեմ իրավական կամայականության՚ հասարակական կազմակերպությունը հայտնում է կրկնակի քվեարկության արձանագրված 4 դեպքի մասին: Հասարակական կազմակերպության դիտորդի խոսքով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 8/26 ընտրատեղամասում իրենք կրկնակի քվեարկության փաստն ապացուցող տեսանյութեր ունեն:
Ինչպես հայտնում է Armtimes.com-ը, Հանրապետության փողոցում գտնվող 10/20 ընտրատեղամասում Հանրապետական կուսակցության վստահված անձը հարձակվել է դիտորդներից մեկի վրա, կոտրել տեսախցիկը: Ոստիկանության աշխատակիցները դիտորդին կոչ են արել դիմել համապատասխան ատյաններ:
Ինչպես հայտնում է Հայ ազգային կոնգրեսը, Երևանի 4/13 ընտրատեղամասում
N4 և N75 երթուղայինները պարբերաբար ընտրողների խմբեր են բերում տեղամասեր: ՀԱԿ-ից դիտորդ Կարեն Թովմասյանի խոսքով, պարզվել է, որ այդ ընտրողներին հիմնականում բերում են մարզերից, և նրանք քվեարկում են լրացուցիչ ցուցակներով:



