


Արմինֆո. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնել է Շվեյցարիա, որից հետո երկօրյա այցով կլինի Մարսելում (Ֆրանսիա)։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, Նորին սրբությանն ուղեկցում են «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Վեհափառ Հայրապետի հանձնակատար Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը։



