


ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել այն մասին, որ Չարենցավան քաղաքում տեղակայված 26/16 ընտրատեղամասում գտնվող լրագրող Սոնա Թադևոսյանը, ով ներկայացնում է Ասպարեզ լրագրողների ակումբը, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Ինչպես հայտնում է ՙՔաղաքացի դիտորդ՚ նախաձեռնությունը, 08/25 ընտրատեղամասում քաղաքացին երկու անգամ է քվեարկել:
Ավանի 1/1 ընտրատեղամասում ընտրողներից մեկը հայտնել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդին, որ տեղամասից դուրս մի խումբ տղամարդիկ անձնագրեր են բաժանում կրկնակի քվեարկության համար:
Բացի այդ, ՙՀայկական վերածնունդի՚ վստահված անձը հայտնել է, որ Սպիտակի բոլոր ընտրատեղամասերում ճնշումներ են գործադրվում ընտրահանձնաժողովների անդամների և քաղաքացիների վրա, ինչպես նաև կաշառք է բաժանվում նրանց:
Արաբկիրում ՙԱյո՚-ի շտաբերից մեկի առջև մի կին տևական ժամանակ բղավել և քաշքշել է ՙԱզատություն՚ ռադիոկայանի թղթակցին՝ խորընդոտելով նրա գործունեությանը: Մինչ այդ շտաբի անդամները փորձել են խլել տեսախցիկը և խոչընդոտել նկարահանումներին, հանրապետական տղամարդկանցից մեկը նույնիսկ հարվածել է լրագրողի ձեռքին: Դատախազությունը քննություն է իրականացնում այդ միջադեպի առնչությամբ:



