


Արմինֆո.Հայաստանը թուրք հասարակության ընկալմամբ ամենաանբարյացակամ երկրների շարքում է՝ 3,3 տոկոս արդյունքով: Այդ մասին են վկայում EuroPoll Statistics ընկերության անցկացրած հետազոտության արդյունքները։
Ինչպես գրում է Yeni Ankara-ն, Թուրքիայի կողմից բարեկամ եւ թշնամական երկրների ընկալումը փոխվում է ՝ կախված իշխանության քաղաքականությունից եւ պետության շահերից, իսկ վերջերս EuroPoll Statistics ընկերության անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, թե որ երկրներն է թուրք հասարակությունը բարեկամ համարում:
Հարցման մասնակիցներին հերթով անվանել են 20 երկիր և հարցրել. «Արդյո՞ք այս երկիրը համարում եք բարեկամ Թուրքիայի համար»։ Ըստ արդյունքների ՝ թուրք հասարակայնության շրջանում ամենաբարեկամական երկիրը Ադրբեջանն է ՝ 94,2%: Հայաստանը հայտնվել է ցուցակի ամենավերջում ՝ 3,3 տոկոս։ Բարեկամական երկրների հնգյակում են նաեւ Հարավային Կորեան (90%), Ճապոնիան (89,4%), Իտալիան (70,7%) և Ռուսաստանը (62,1%):
Ոչ այնքան բարեկամ երկրներ են ճանաչվել Հայաստանը (3,3%), Իսրայելը (8,2%), Ֆրանսիան (9,6%), Մեծ Բրիտանիան (11,4%) և ԱՄՆ-ը (17,2%):



