


Արմինֆո. ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այդ կապակցությամբ նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք նոր՝ Հայաստան–ԵՄ
ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) և մեր գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի։
Հայաստան-ԵՄ գործընկերությունը մտնում է նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը»։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն X-ի իր միկրոբլոգում նշել է, որ նոր օրակարգի ընդունումը արտացոլում է շատ ոլորտներում ավելի սերտ համագործակցության ձգտումը ՝ իրավունքի գերակայությունից և տնտեսությունից մինչև վիզաների ազատականացման և անվտանգության ոլորտում համագործակցություն:
"Ես նաև ուրախ եմ հայտարարել 15 մլն եվրո հատկացնելու մասին՝ խաղաղության պահպանման և Հայաստանի դիմակայունության բարձրացման համար", - գրել է նա:



